ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

Օգոստոսի 21-ին, ժամը 15։54-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ-ին բախվել են Ford Focus և Kia Rio մակնիշների ավտոմեքենաները։
Ըստ նախնական տվյալների՝ կան տուժածներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ