Մահացել է դերասան Նիկոլայ Լեբեդևը

101 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, «Մոսսովետ» թատրոնի դերասան Նիկոլայ Լեբեդևը, հայտնում են «Մոսսովետ» թատրոնից։

«Մոսկվայի քաղաքային խորհրդի թատրոնը ափսոսանքով հայտնում է, որ 101-րդ տարում թատերական ամենատարեց դերասանը և Մոսկվայի ամենատարեց արտիստներից մեկը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Նիկոլայ Սերգեևիչ Լեբեդևը մահացավ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նիկոլայ Լեբեդևը ծնվել է 1921 թվականի դեկտեմբերի 15-ին և իր կարիերան սկսել է 1939 թվականին Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմից։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Զորացրվելուց հետո վերադարձել է Երիտասարդական թատրոն, ապա ընդունվել Դպրոց-ստուդիա: 1950 թվականին հրավիրվել է «Մոսսովետ»-ի թատրոնի թատերախումբ։

Լեբեդևը նկարահանվել է նաև մոտ քառասուն ֆիլմում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ