Խորհրդավոր պատմություն , որ թաքնվում է Արա լեռան վրա գտնվող Ծաղկեվանքում , այստեղ Ծաղիկ անունով մի կույս աղջիկ է ապրել , իսկ վանքի մեջ կա մի աղբյուր, որն առողջարար է

Ծաղկեվանք կամ Կույս Վարվառա, քարանձավում փորած վանքը գտնվում է Արագածոտնի մարզի Արա լեռան վրա։ Մոտակա բնակիչները այնտեղ տոնում են թե քրիստոնեական և թե հեթանոսական տոները։

Մամռոտ վանքի մեջ կա մի աղբյուր, որն ասվում է թե առողջարար հատկություններ ունի, հատկապես տեսողության կապակցությամբ։ Ջրում ցինկի նշանակալի մակարդակ կա, որը օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի և մկանների ջղաձգության դեպքում։ Տեղի բնակիչները դրան «Սուրբ ջուր» են անվանում։

Ծաղկեվանքը Կույս Վառվառայի մшհարձանն է համարվում։ Իսկ ըստ Վատիկանի՝ Սուրբ Վառվառան, ինչպես Սուրբ Քրիստափորը հավանաբար առասպելական է, իսկ եթե ոչ՝ ապա կամ իր դաժան հոր ձեռքին է զnհվել քրիստոնեություն ընդունելու համար, և կամ հափշտակվել հրեշտակների միջոցով։

Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Հայկական իշխաններից մեկը հավանում է նրա գեղեցկությանը և ուզում է բ-ռնի տիրանալ նրան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, որը գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։

Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։

Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով։ Մատուռի կտուրից կաթող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց և կենդանիների աչքերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ