Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա։ Փաշինյանին դիմավորել են ոչ պաշտոնական արարողակարգով, օդանավակայանում եղել է Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Հայաստանի վարչապետը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաեւ Ավստրիայի նախագահի եւ կանցլերի հետ, իսկ երեկոյան՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը: