Ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Վիեննայում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա։ ՀՀ վարչապետին դիմավորման ոչ պաշտոնական արարողության կարգով օդանավակայանում դիմավորեց Ավստրիայի հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը։

Մարտի 29-ին Վիեննայում ՀՀ վարչապետը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս Վիեննա է ժամանել ավելի վաղ:

Երկու երկրների ղեկավարների հանդիպմանն ընդառաջ Վիեննայում կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանի Վիեննա այցի շրջանակներում նախատեսված է նաև Փաշինյանի և Ավստրիայի դաշնային նախագահի հետ հանդիպումը, որին կհաջորդի Ավստրիայի կանցլերի հետ հանդիպումը, երեկոյան ՀՀ վարչապետ Փաշինյանը կհանդիպի հայ համայնքի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ