Քիմ Քարդաշյանը ուշագրավ լուսանկարներ է հրապարակել

Քիմ Քարդաշյանը միշտ ուշագրավ լուսանկարներ է հրապարակում Instagram-ի «հետհայաց հինգշաբթի» շարքում:

Այս անգամ 38-ամյա Քիմն ընտրել է դիմահարդարման պարագաների իր Cherry Blossom  հավաքածուի՝ սեպտեմբերի գովազդային արշավի շրջանակներում իրականացված նկարահանումների կադրից դուրս տեսարաններից մեկը:

Լուսանկարում Քիմը նստած է փոքրիկ սև գորգին՝ ծնկները կրծքին սեղմած: Կադրում անմիջապես ուշադրություն են գրավում Քիմի երկար, ալիքաձև վարսերը, որ հասնում են հատակին: Հետհայաց լուսանկարը հրապարակելով՝ նա չի մոռացել նշել, որ հավաքածուի պարագաները հասանելի են առցանց վաճառքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ