ԲԱՑԱՌԻԿ. Հրապարակվել են ապրիլյան պատերազմում ազատագրված դիրքի կադրերը

Ադրբեջանական կողմից մարտական գործողությունների հետևանքով զոհերի հստակ թվաքանակ չի հրապարակվում. առկա են իրար հակասող ցուցակներ, որոնցից է Ադրբեջանի զինուժի 14-ից մինչև 93 սպանված զինծառայող: Համաձայն ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ հայկական զինված ուժերի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 6 քաղաքացիական անձ:

Հայկական լրատվամիջոցների հրապարակումներում ապրիլյան մարտերի ժամանակ ադրբեջանական կողմի կորուստների մասին շրջանառվում են մինչև 1000 սպանված և շուրջ 2000 վիրավոր:

Համաձայն ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ հայկական զինված ուժերի կրակի հետևանքով Ադրբեջանը մեծ կորուստներ է կրել հասարակական և մասնավոր ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում՝ ոչնչացվել է 232 տուն, 99 էլեկտրասյուն, 3 էլեկտրական կայան, ջրի և գազի մի քանի կիլոմետր երկարության խողովակներ:

Քառօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ հասարակության շրջանում արմատացավ այն տեսակետը, որ հայկական կողմի կորուստների պատճառ էր նաև Հայաստանի Հանրապետության երկկողմ և բազմակողմ ռազմատնտեսական դաշնակից համարվող Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանի Հանրապետությանը մատակարարվող ժամանակակից մեծաքանակ ռազմական սպառազինությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ