Մահացած 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է, նրանց թվում են նաև հղի կինը և երեխան․ ԱԻՆ մամուլի խոսնակ

«Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«13-ի ցանկում են նաև հղի կինը և երեխան։

Այս պահին անհետ կորածների թիվը 10-ն է»,-ասաց նա։

Բոլոր զոհերը եղել են ՀՀ քաղաքացիներ։ Հայկ Կոստանյանի խոսքով՝ տեղում աշխատում են շուրջ 100 փրկարարներ, նրանց հետ են նաև Կարմիր խաչի և «ՈՄԱ» հասարակական կազմակերպության կամավորները։

«Փլուզման վտանգ առաջին իսկ վայրկյանից եղել է, դրա համար իրականացրել ենք անվտանգության տեսանկյունից որոշակի գործողություններ, որպեսզի ապահովենք թե՛ փրկարարներին, թե՛ այն աշխատակիցներին, որոնք ներգրավված են աշխատանքներում»,-ասաց նա։

ԱԻՆ մամուլի խոսնակի խոսքով՝ կառավարության որոշմամբ սգո օր կհայտարարվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ