Մենք ուժեղ ենք, մենք դիմանալու ենք, ծխի ու կրակի հետ զուգահեռ օդում միասնության ու կամքի ուժ էր պտտվում

Աշոտ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

Ես լուրջ արդեն չգիտեմ էս ամեն ինչը խելագարությանա մեզ հասցրել, թե հասել ենք էն մակարդակին, որ ցանկալին իրականության տեղ ենք ընդունում ու չգիտեմ ոնցա ստացվում, որ տեղում կանգնած տրվում ենք դեզինֆորմացիայի ու ոնցա ընդհանրապես այս ամենը անդրադառնալու մեզ բոլորիս վրա, բայց մի բան հստակ գիտեմ, որ մենք միահամուռ ուժերով կդիմադրենք:

Այս օրերի ընթացքում բոլորը, բացառապես բոլորը, առանց քաղաքական հայացքների, օր ու գիշեր աղոթել են ու սպասել գեթ մեկ լավ լուրի, գեթ մեկ հույսի՝ փրկարարից սկսած կամավորից ու ջուր հասցնող անցորդից վերջացրած:

Մենք ուժեղ ենք, մենք դիմանալու ենք, ծխի ու կրակի հետ զուգահեռ օդում միասնության ու կամքի ուժ էր պտտվում, որը կապել էր իրար անծանոթ երիտասարդների, ովքեր փորձում են գոնե մեկ կյանք փրկեն…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ