Գործ ունենք գերհրավտանգ նյութերի հետ, որոնք ամբարված են եղել պահեստներում․ ԱԻ փոխնախարար

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում, որտեղ երեկ տեղի էր ունեցել հզոր պայթյունը՝ նոր պայթյունի վտանգ չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը։

«Կա լոկալ ճայթյունների, մնացած նյութերի հնարավոր բռնկումների հավանականություն, բայց վտանգ չկա»,-ասաց նա։ Հրդեհաշիջման աշխատանքները կատարելու համար ջրի խնդիր չկա։

Համբարյանի խոսքով՝ կան ցրված նյութեր, որոնք իրենցից մեծ վտանգ այլևս չեն ներկայացնում, բայց դրանք պետք է ամբողջությամբ հրդեհաշիջվեն, հովացման տևական աշխատանք պետք է իրականացվի։

«Չեմ կարող ասել՝ ինչքան կտևի։ Իրավիճակը հսկողության տակ է, աշխատանքները շարունակվելու են այնքան, մինչև հետևանքներն ու լոկալիզացիան ամբողջությամբ իրականացվի»,-ասաց Դավիթ Համբարյանը։

Նրա խոսքով՝ աշխատանքները ձեռքով են կատարվում նաև, քանի որ հավանականություն կա, որ ողջ մնացած մարդիկ կան։

«Բազմիցս լռության րոպեներ են արվել, թե՛ գիշերը, թե՛ առավոտյան»,-նշեց Համբարյանը։

Փոխնախարարի խոսքով՝ պատճառների մասին եզրակացություն կտա հետաքննող խումբը և այժմ պատճառների մասին խոսելը վաղ է․ «Գործ ունենք գերհրավտանգ նյութերի հետ, որոնք ամբարված են եղել պահեստներում։ Հրդեհը տեղի է ունեցել, ըստ էության, պահեստային հատվածներում։ Այս պահին վաղ է գնահատական տալ, թե ինչ չափով հրավտանգ նյութերի մասին է խոսքը, բայց հետաքննությունն այդ հարցերի պատասխանը կտա»։

Նա նաև նշեց, որ տարածքի մուտքը սահմանափակված է, միայն հատուկ փրկարարական, ոստիկանական ուժերն են այդտեղ ու հարակից խանութներն էլ փակ կմնան այնքան ժամանակ, մինչև աշխատանքներն ամբողջությամբ ավարտվեն։

Դավիթ Համբարյանն ընդգծեց, որ կամավորների, սրտացավ մարդկանց թիվը շատ է, բայց փրկարարական աշխատանքներում պետք է ներգրավվեն նրանք, որոնք որոշակի փորձառություն ունեն։ Խոսքը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական պատրաստության մասին է։ Նա նաև շնորհակալություն հայտնեց կամավորներին՝ հայտնելով, որ անհրաժեշտության դեպքում կդիմեն քաղաքացիներին, սակայն դրա կարիքն այժմ չկա։

են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ