Թուրքիայում լիներ նման դեպք ու Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը գրեր նման տեքստ. թուրքական դրոշներ ու բենզին առել` իջել էինք Կառավարություն կամ ԱԺ

Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թուրքական դիվանագիտությունը…

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցական գրառում է կատարել նախօրեին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ.

«Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում՝ բացօթյա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից: Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են այս ողբերգության հետևանքով»։

Հ.Գ. Պատկերացրեք ` Թուրքիայում լիներ նման դեպք ու Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը գրեր նման տեքստ. թուրքական դրոշներ ու բենզին առել` իջել էինք Կառավարություն կամ ԱԺ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ