«Ընդդիմադիրների կողմից առնվազն անբարոյականություն է պայթյունի հետևանքով զոհերի մահը քաղաքականացնելը՝ փորձելով քաղաքական դիվիդենտներ շահել մարդկանց վշտի վրա». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում  տեղի ունեցած պայթյունը էժան շահարկումների թեմա դարձրած ընդդիմադիրներին։ Գրառմանմեջ մասնավորապես ասվում է․

Դեգրադացված ուղեղով ու սահմանափակ մտածելակերպով մի քանի ընդդիմադիրների կարճ խելքով «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունը կազմակերպել էր իշխանությունը, որպեսզի շեղի հանրության ուշադրությունը, իսկ հետո դեպքի վայր էր ուղարկել քանոն նվագող կնոջը, որպեսզի հանրության ուշադրությունը շեղի պայթյունի հետևանքներից։ Այս կարճամիտ տրամաբանությամբ հավանաբար մեկ այլ իրադարձություն էլ կներկայացնեն որպես քանոն նվագող կնոջից հանրության ուշադրությունը շեղելու միջոց։

Թե ինչից էինք շեղելու հանրության ուշադրությունը դա դեռ մեծ հարց է, և սա այն դեպքում, երբ երկրում տեղի ունեցած ցանկացած իրադարաձության մասին հաշված րոպեներ անց տրվում է պաշտոնական հաղորդագրություն, իսկ կադրերը հաշված վայրկյաններ անց հայտնվում են համացանցում։

Չնայած ինչ ակնկալել մի ընդդիմությունից, ով իր քաղաքական քարոզաշարվն իրականացնում էր հայ զինվորների՝ բայրաքթարներով խոցման կադրերով։

Ընդդիմադիրների կողմից առնվազն անբարոյականություն է պայթյունի հետևանքով զոհերի մահը քաղաքականացնելը՝ փորձելով քաղաքական դիվիդենտներ շահել մարդկանց վշտի վրա։

Գոնե հիմա լռեք, մարդկանց վիշտն ու ցավը հարգելով լռեք։

Ցավակցություններս զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում տուժածներին։

Հիշեցնենք որ  այս  թեմայի շուրջ ավելի վաղ գրառում էին արել ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Ղազինյանն ու Գեղամ Մանւոկյանը։  Վերջիններիս գրառումները՝ ստորև։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ