Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել

«Հարգելի՛ քաղաքացիներ,

ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Ժամը 21:30-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է»,- հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ