Գարիկ Մարտիրոսյանը մազերը կանաչ է ներկել

Հանրահայտ շոումեն Գարիկ Մարտիրոսյանն իր Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել «փանկ» կերպարով:

«Հետաքրքիր է՝ կա՞ արդյոք վիճակագրություն փանկ-հայերի մասին, թե՞ ես առաջինն եմ», — լուսանկարին կից հրապարակել է շոումենը, որը 2,1 մլն հետևորդ ունի սոցցանցում:

Օգտատերերը տարբեր կերպ են արձագանքել հրապարակված լուսանկարին: Նրանցից ոմանք այն լուրջ են ընդունել և խնդրել են հեռացնել: Մյուսներն էլ մեկնաբանություններում նշել են, որ նա միակ փանկ-հայը չէ, և առաջարկել են հանդիպել Երևանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ