«Ախր ոնց չհիանաս էս կարգի դիրքորոշումներից». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ախր ոնց չհիանաս էս կարգի դիրքորոշումներից: Ախր տասնամյակների ընթացքում բոլորիս մեջ կուտակված դարդն է բարձրաձայնում, ու արդեն՝ որպես գործադիրի ղեկավար: Ո՞վ չի նկատել, իրոք, թե նման սովորական պաշտոն զբաղեցնող գյադեքը քանի տասնյակ հազարանոց ավտոներ են քշում կամ տներ են կառուցել: Որտեղի՞ց: Պարզ չի՞:

Թալանից: Ու տասնամյակների ընթացքում պետության համար միլիարդների ներքին ու արտաքին պարտքեր են ստեղծել: Դեռ 2007-2012թթ. ԱԺ-ում մենք էլ սարսափած էինք ՋՕ-երի վիճակից:

Ու Փաշինյանը ճիշտ է ասում՝ քանի չեն դատվել ու չեն ուզում / չեն կարում աշխատեն, թող այնքան խելոք լինեն ինքնակամ ռադները քաշեն ու պետությանը վնաս չտան: Թե բա՝ աշխատավարձ չեն ստանում, բողոքում են: Դե կներք, որ կարմուշկեն փակվել է…

Ու Փաշինյանը գերագույնս ճիշտ է շարադրում ընտրակեղծարարության մեխանիզմը: Տարիներով նման մարմինները բնակիչներից վարձավճարներ չեն վերցրել նրանց ընտանյոք հանդերձ ՀՀԿ-ի քվեարկության դիմաց: Ովքեր ծանոթ չեն այդ մեխանիզմին, կարող ենք հանգամանորեն բացատրել մեր անմիջական բնակավայրերի ու շրջապատի վրա: Այդպիսի «ընտրողների» բոլորս էլ ճանաչել ենք….

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ