Սպիտակ արջը՝ Արթուր Ալեքսանյանը մերժել է բարձր աշխատավարձով այլ երկրների դրոշի ներքո հանդես գալու առաջարկները

Արթուր Ալեքսանյանը  մերժել է այլ երկրների դրոշների ներքո հանդես գալու մի շարք առաջարկներ: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց նրա հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, որը նաեւ նրա անձնական մարզիչն է: Վերջերս մեզ հայտնի էր դարձել, որ մարզիկը բարձր աշխատավարձով Քաթարը ներկայացնելու առաջարկ է ստացել ու չի համաձայնվել: Հայրն ընդգծում է, որ դա միակ դեպքը չէ:

«Արթուրին միայն Քաթարից չէ, որ եղել են առաջարկներ: 2012 թվականից, երբ առաջին անգամ հաղթեց Եվրոպայի առաջնությունում, մինչեւ օրս տարբեր տեղերից առաջարկներ են եղել՝ այլ երկրներից հանդես գալու: Ընդհուպ եղել է երկիր, որ մի քանի անգամ ասել է՝ դեռ ուժի մեջ է մեր հրավերը»,- ասաց նա:

Մարզիչը չցանկացավ նշել, թե այդ երկրներն ինչ գումարներ են առաջարկել: Չուզեց նաեւ թվել, թե կոնկրետ որ երկրներից են դիմել իրենց: Նշեց, որ մեկը չէ, երկուսը չեն, շատ են: Քաթարն էլ վերջինը չէ:

Դրանից հետո այլ առաջարկ է եղել, որը նույնպես մերժել են: Իսկ պատճառն այն է, որ Արթուրը ցանկանում է իր երկիրը ներկայացնել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ