«Եթե ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշումը միայն զուտ ականջահաճո հայտարարության համար չէ, ապա առնվազն մինչև 2023 թվականի նոյեմբեր Լաչինի միջանցքը պետք է այսօրվա երթուղով» Մովսես Հարությունյան

Քաղաքական վերլուծաբան Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի 2020 թվականի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։ 

Սա նշանակում է, որ ռուսական կողմը հստակորեն դեմ է արտահայտվում ադրբեջանական կողմի` մինչև օգոստոսի վերջ ռուս խաղաղապահներին Լաչինի միջանցքից դուրս բերելու պահանջին։

Եթե ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշումը միայն զուտ ականջահաճո հայտարարություն հայտարարության համար չէ, ապա առնվազն մինչև 2023 թվականի նոյեմբեր Լաչինի միջանցքը պետք է այսօրվա երթուղով շարունակի գործել` հայաբնակ պահելով Բերձորը, Աղավնոն ու Սուսը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ