Ինչպես են փոխվարչապետերն արձագանքում Րաֆֆի Հովհաննիսյանի ցուցակին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օգոստոսի 5-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն օգոստոսի 5-ին հրավիրած ասուլիսում հրապարակեց ազգային վստահության խորհրդի ցուցակը, որը կազմել է ինքը. Արման Թաթոյան, Արկադի Կարապետյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գեւորգ Գեւորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթեւոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ Սրբազան Գալստանյան՝ թվարկեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ հավելեց՝ նմանատիպ այլ ցուցակներ եւս կան:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին եւ Համբարձում Մաթեւոսյանին՝ փորձելով պարզել, թե ինչ են մտածում հրապարակված ցուցակի շուրջ։ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը նշեց, թե մեկնաբանության անհրաժեշտություն չեն տեսնում։ Իսկ, ահա, Մհեր Գրիգորյանի աշխատակազմից խոստացան պատասխանել, սակայն մինչեւ օրվա ավարտ այդպես էլ պատասխան չեղավ։ Հավելենք, որ այս ցուցակում ընդգրկված իշխանական կառավարության մաս կազմող անունները շատերի զարմանքն էր առաջացրել։ Լրագրողներն ասուլիսի ժամանակ հետաքրքրվել էին՝ ինչպես կարելի է հասկանալ այն, որ հրապարակված ցուցակում ընդգրկված են անուններ, որոնք այսօր ներկայացնում են իշխանությունը, որոնց Րաֆֆի Հովհաննիսյանը մեղադրում է ՀՀ ինքնիշխանությունը վտանգելու համար: Ի պատասխան՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Սա արտակարգ մեթոդաբանություն է՝ լուծում տալու այսօրվա ահավոր վտանգավոր վիճակին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ