Մովսեսի Երեմյանի որդու ատամհատիկի արարողությունը

Դերասան Մովսես Երեմյանի և պարուհի Աննա Սիմոնյանի որդին` Անրին, արդեն ունի առաջին ատամիկը, ինչի առթիվ ծնողները կազմակերպել են փոքրիկի ատամհատիկի արարողությունը։

Անրին ընտրել է ֆուտբոլիստի  մասնագիտությունը:

Ի դեպ, օրեր առաջ Tert.am Life–ին տված հարցազրույցում Աննան ասել էր, որ սպասում են որդու առաջին ատամիկին։ 8 ամսական Անրին արդեն ասում է «մամա», «պապա», թեև այդպես դիմում է ոչ թե ծնողներին, այլ խաղալիքներին։

«Աշխատում ենք երեխային զբաղեցնել միայն մեկ խաղով, չենք տալիս զբաղմունքի միանգամից մի քանի առարկա, որպեսզի կողմնորոշվելու և ընտրելու խնդիր չլինի։ Վերցնում ենք մի խաղ ու դրանով ենք խաղում։ Իհարկե, շատ ուշադրություն ենք դարձնում նաև զարգացնող խաղերին։

Եթե այն շրջանն է, երբ պետք է աշխատեն ոտքերը, մենք անում ենք վարժություններ ոտքերի համար, պետք է աշխատի միտքը, անում ենք մտավոր զարգացմանը նպաստող վարժություններ։ Չնայած փոքր է, ես մեծ ուշադրություն եմ դարձնում նման բաներին»,– ասել էր Աննան։

Աղբյուր՝ Life.tert.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ