«Լոպազության վրա քաղաքականություն կառուցելը հանցանք է». Զոյա Թադևոսյան

Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Բավակա՛ն է ժողովրդին մոլորեցնեք կեղծ հայրենասիրական, ականջահաճո բառակույտերով, պարոնա՛յք քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, քաղաքագետներ և իրավիճակից օգտվող այլ ամենագետներ:

Աշխարհակարգը փոխել հնարավոր չէ: Երկրների տարածքային ամբողջականությունը խախտել չի՛ կարելի: Խախտեցի՞ր, պատժվելու ես, ո՛չ մեծ, ո՛չ էլ, առավել ևս, փոքր երկիր լինելդ քեզ չի փրկի: Սա է միակ ճշմարտությունը:

Սրանից-նրանից գթություն հայցելու փոխարեն՝ առերեսվեք իրականության հետ: Անկեղծ և ճշմարիտ խոսքը գերադասելի է ամեն դեպքում, ինչքան էլ այն ցավոտ լինի: Լոպազության վրա քաղաքականություն կառուցելը մեծագույն հանցանք է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ