«Խեղճ երեխաներից շատերը չեն էլ հասկանում, թե ինչ թակարդ է լարված իրենց հոգիների հետևից».Ռոբերտ Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի՛ զարմացեք, սա Հայաստանում է, Գուգարք ճամբարում… Խեղճ երեխաներից շատերը չեն էլ հասկանում, թե ինչ թակարդ է լարված իրենց հոգիների հետևից… Ցավում եմ, որ առիթ եմ ունեցել այս խայտառակ կազմակերպության հետ առնչվելու:

ՀՀ իշխանություննե՛ր, խորհրդարանական ընդդիմությո՛ւն, արտախորհրդարանական ուժե՛ր… ոչինչ չունե՞ք ասելու այս հակահայկական զզվանքի դեմ։

Երեկվանից համացանցում տարածվում են Գուգարք ճամբարում անցկացված միջոցառման լուսանկարներն ու տեսանյութերը, ինչը համացանցում բողոքի մեծ ալիք է բարձրացրել։

Լուսանկարներում ճամբարականները պիոներական համազգեստով են։ Հատկանշական է, որ միջոցառմանը ներկա են գտնվել դերասաններ Հրանտ Թոխատյանը, Դավիթ Հակոբյանը և այլք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ