Oպերատիվ իրադրությունը շփման գծում առավոտյան 09:00-ի դրությամբ. Արցախի ՊԲ-ն նոր հաղորդագրություն է հրապարակել

ԱՀ Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ