Աչքով անելուց հետո պատգամաավորը քիչ էր մնում վայր ընկներ ԱԺ ամբիոնից

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը պնդում է, որ զբոսաշրջությունը շարունակում է մնալ կառավարության գերակա ճյուղ:

«Պարտադիր չի, որ մենք հենց այդ կաղապարված արտահայտությամբ նշենք, որ զբոսաշրջությունը գերակայություն է, տարբեր ատյաններից սկսած, վարչապետի կողմից իր ելույթների ժամանակ բարձրաձայնվում է զբոսաշրջության կարևորությունը, հատկապես փոքր ու միջին ձեռնարկատիրությունների զարգացման, համաչափ տարածքային  զարգացման, համայնքային զարգացման համար»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Հարցին, թե արդյո՞ք ուժի մեջ է դեռևս 2017–2022 թվականներին ընդունված զբոսաշրջության ռազմավարությունը, ըստ որի՝ տարեկան մինչև առնվազն 3 մլն մարդ պետք է այցելի Հայաստան, Հռիփսիմե Գրիգորյանը պատասխանեց, որ չի բացառվում, որ 2020թ.-ին նման ցուցանիշ ապահովվի:

«Զբոսաշրջության բնագավառում ճիշտ քաղաքականություն իրականացնելու և բավականաչափ գումար երկրի գովազդի և մարքեթինգի մեջ ներդնելու դեպքում, միանշանակ, կարող ենք հասնել շատ բարձր արդյունքների»,-ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ