Հայաստանը՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն 

«Ուզում եմ ընդգծել, որ մեր հավաքականը փայլուն ելույթ ունեցավ Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթար Հայրապետյանը։  Գրառման մեջ ասվում է։

Հայաստանը՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն 

Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացվող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի վերջին տուրում առաջատարները՝ Ուզբեկստանի և Հայաստանի հավաքականները, հաղթեցին իրենց մրցակիցներին։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:5-1:5 հաշվով հաղթեց Իսպանիայի հավաքականին: Հաղթական միավորը թիմին բերեց մեր առաջատարը՝ Գաբրիել Սարգսյանը։ Ուզբեկստանի շախմատիստներն էլ նույն հաշվով հաղթեցին Նիդերլանդների թիմին։

Այսպիսով, Ուզբեկստանի և Հայաստանի հավաքականները հավաքեցին 19-ական միավոր, սակայն, ցավոք, լրացուցիչ ցուցանիշներով օլիմպիական ոսկին բաժին հասավ Ուզբեկստանի հավաքականին, իսկ մեր շախմատիստները նվաճեցին օլիմպիական արծաթը։
Ուզում եմ ընդգծել, որ մեր հավաքականը փայլուն ելույթ ունեցավ Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում: Շնորհավորում եմ բոլորիս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ