«Զանգեզուրում ռուս-ադրբեջանական դավադրությունը ձախողվեց». Լևոն Շիրինյան

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը գրել է.

«Առկա իրավիճակը, որ Հայաստանում ու Հայ ժողովրդի շուրջ առաջացել է, արդյունք է Արցախի հայոց լեռներում ոխերիմ բարեկամի կողմից հակա-Հայաստան «լավրովի պլանի» իրականացման: Փաստ է նաև, որ Զանգեզուրում ռուս-ադրբեջանական դավադրությունը ձախողվեց, մասնավորապես, ԱՄՆ ՀՀ-ում լիազոր դեսպան Տիկին Թրեյսիի ակտիվ դերակատարությամբ:

Առավել քան տարօրինակ է, երբ Հայաստանում ռուսական լրատվամիջոցների (թաքուն, կամ բացահայտ) քայքայիչ հակա-Հայաստան ու հակաիշխանական գործունեության ֆոնին Հայաստանում չի հեռարձակվում «ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆԸ»: Հիմնախնդրի լուծումը հրատապ է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ