«Ահա թե ինչ են անում ադրբեջանցիները ռnւuների ձեռքերով». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը…

Որպեսզի ակնհայտ լինի թե ինչ է արվում մեր հետ, մեկ նախադասությամբ’ Ռուսաստանը, Ադրբեջանը ու Թուրքիան շարունակում են փշրել, ցրիվ տալ Արցախյան փաթեթի բոլոր բաղադրիչները…

6 բաղադրիչ կար, որից պատերազմից հետո կիսատ-պռատ մնացել էր 2.5-ը…

1.Տարածքների հարցը «լուծել են»‘. ազատագրված տարածքները վերադարձվել են ու այդտեղ Արևմուտքն էլ առարկություն չունի…

2.Փախստականների հարցը «լուծում են». վերադարձի պայմաններ են ստեղծում, այդ թվում’ դեպի Շուշի, իսկ դրան անակնկալ խոչընդոտում են ականները, դրա համար հայկական կողմից պարբերաբար քարտեզներ են պահանջում… Այստեղ էլ Արևմուտքը առարկություն չունի…

3.Խաղաղապահների հարցը միայն Ռուսաստանն է համարում թե «լուծել» է. գնալով կողմերը չեն թաքցնում դժգոհությունները, իսկ Արեմուտքը եթե չի էլ առարկում ռուսական խաղաղապահությանը, բայց նաեւ միջազգայնորեն չի էլ լեգիտիմացնում…

4.Միջանցքը, որի հարցն էլ կիսատ-պռատ լուծվել էր նոյեմբերի 9-ի տեքստով, բայց այժմ վտանգված է դրա այն բովանդակությունը, ինչ ավանդաբար եղել է կարգավորման բոլոր տարբերակներում…

Այն պետք է ունենար նույն Արցախի քաղաքական-անվտանգային ստատուսը… Այժմ Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանն իջեցնում է միջանցքի այդ ստատուսը, որպեսզի հետագայում Արցախն էլ ունենա այդ նույն ստատուսը’ «ճակատագիրը»… Իսկ դրա եղանակներից է այն, որ միջանցքում հայ բնակչությամբ գյուղեր չլինեն, իսկ Ադրբեջանն էլ այնտեղ ժամանակավոր գտնվող Ռուսաստանի հետ առաջին փուլում կիսի ինքնիշխանությունը’ հետագայում ամբողջն ստանալու համար…

Մնացած երկուսուկես հարցերից էին խաղաղապահների հարցը, որը պետք է ունենար միջազգային անվտանգության չափում ու մասշտաբ, այլ ոչ թե մեկ երկրի, և միջանցքի հարցը, որը պետք է ունենար այլ անվտանգային, սուվերենիտետային ու կարգավիճակային ռեժիմ…

5.Դոնոր կոնֆերանս ու հետհակամարտությունային վերականգնում։ Սա խոստացվել է միայն կոնֆլիկտի լուծումից հետո, բայց Ադրբեջանը հիմա է պահանջում փող տալ ու աջակցել, պնդելով թե ինքը բոլորի տեղը հարցը լուծել է, իսկ Արևմուտքը համաձայն չէ…

6.Վերջին հարցը Արցախի կարգավիճակի հարցն է, որը ռուսները հետաձգել են անորոշ ապագա, և այժմ միայն Հայաստանն ու Արևմուտքն ոն ուզում այս հարցերը արագ ու համապարփակ լուծել…

Եվ որքան ուշանում է Արեմուտքը, այնքան փաթեթը փշրվում է ու տակը լուծելու խնդիր չի մնա, որովհետեւ եթե Բերձորի միջանցքում հայ չմնաց, այդ տարածքը դժվար թե ունենա այլ ռեժիմ, քան Ադրբեջանը պատկերացնում է, իսկ եթե դա այդպես եղավ ու Արցախում հայ մնաց, դժվար թե այլ կարգավիճակ քննարկվի, քան հայկական կողմը պատկերացնում է…

Ահա թե ինչ են անում ադրբեջանցիները ռուսների ձեռքերով’ թվացյալ հակադրություն ցույց տալով, բայց միացյալ ու տարիներ շարունակ’ Մինսկի խումբը ոչնչացնելով, փաթեթի տարրերը փշրելով, այդ թվում թե պատերազմով, թե «խաղաղ ճանապարհով»…

Եթե Արեմուտքն էլ շարունակաբար սոսկ վերահաստատի իր «հանձնառությունը» ոչինչ չանելով եւ սոսկ իմիտացիա ստեղծելով, նշանակում է’ բոլորը մեկ մեծ ու կեղըոտ խաղի մեջ են։ Հերթական լուրջ թեսթն է լինելու, թե ինչպես են արձագանքելու Վաշինգթոնն ու Փարիզը Բերձորի միջանցքի ինքնագլուխ վերաձեմանը… Լռությունն էլ պատասխան է ընկալվելու…

Մի պաշտպանեք անպաշտպանելին, ու մի շեղեք սլաքները դեպի զոհը…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ