«Անուշադրության պետք չէ մատնել ռուս-թուրքական վերջին հանդիպման հետեւանքները».Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝
Անուշադրության պետք չէ մատնել ռուս-թուրքական վերջին հանդիպման հետեւանքները։ Էրդողանը գերազանցիկի նման կատարում է իր մասով պարտավորությունները. արդեն թուրքական բանկերը ներդրում են անում «Միր» քարտի մեջ, որը Պուտինի խնդրանքն է։

Էրդողանը մասնակիորեն Ռուսաստանից գազը գնելու է ռուսական ռուբլով, որը Պուտինի խնդրանքն է։ Արդեն հացահատիկից բեռնված երեք նավ ուկրաինական նավահանգիստներից դուրս են եկել Թուրքիա, այնտեղից դեպի Տրիպոլի, որը Ռուսաստանի ու ՄԱԿ ուզածն է հացահատիկային միջանցքի թեմայով։ Երկու օր է անցել, ու Էրդողանն այսքան արագ, գերազանցիկ անում է իր մասը։

Կասկածում եք, որ Պուտինն էլ իր մասը չի անելու կամ անում? Լաչինի հանձնումը առավելագույն երեք տարվա փոխարեն մինչեւ երկու տարին լրանալը հենց այն է, երբ օդանավում Էրդողանն ասել էր, թե Սրցախը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում է… Այսինքն նա էլ գերազանցիկի նման կատարում է իր մասը… Թող ոչ մեկ չպաշտպանի այս հրեշավոր գործարքը ու չմեղադրի զոհին’ հային…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ