Բժիշկները նշել են շաքարային դիաբետի զարգացման վտանգը մեծացնող ըմպելիքը

Better Health կազմակերպության մասնագետները Express պորտալին բացատրել են, թե ինչպես է ալկոհոլն ազդում երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման վրա։

Բժիշկների խոսքով՝ ալկոհոլի կանոնավոր օգտագործումը ոչ միայն շաքարային դիաբետի, այլեւ հիպերտոնիայի զարգացում է առաջացնում, ինչպես նաեւ բարձրացնում է խոլեստերինի մակարդակը: Պատճառն այն է, որ ալկոհոլը առաջացնում է գիրություն, ինչն էլ հանգեցնում է թվարկած բոլոր խնդիրների։

Ալկոհոլը խանգարում է օրգանիզմին այրել ճարպը: Այն օգտագործելիս, բավականին հեշտ է քաշ հավաքել։ Ալկոհոլը առաջացնում է սովի զգացում, ուստի մարդիկ ավելի շատ են ուտում, ավելի հաճախ ընտրելով վնասակար սնունդ:

Եթե կրճատվի ալկոհոլի քանակությունը, ապա հնարավոր կլինի կարգավորել արյան եւ արյան ճնշման ցուցանիշները: Մասնագետները զգուշացնում են, որ ալկոհոլի անվտանգ չափաբաժին գոյություն չունի։ Ընդ որում, օրգանիզմի համար դրա օգտակարության մասին առասպելները վաղուց են հօդս են ցնդել։

Հարկ է հիշել, որ ալկոհոլի օգտագործումը կարող է հանգեցնել սրտի հիվանդությունների, ուղեղի խանգարումների եւ լյարդի հիվանդությունների զարգացմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ