«ՀՀԿ-ի վերադարձը իշխանության հեռու չէ». Աշոտյան

ՀՀԿ նախագահ, ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը Եռաբլուր չէր եկել: Լրագրողների հետ զրույցներում ՀՀԿ-ականներն ասացին, որ տեղյակ չեն, թե ինչու Սերժ Սարգսյանը չի եկել Եռաբլուր:

Լրագրողները ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին՝ արդյոք առաջիկայում Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով եւ երբ: «Ժամանակը մոտենում է »,- պատասխանեց Արմեն Աշոտյանը:

Նա վստահեցրեց, որ իր ելույթում Սերժ Սարգսյանն անպայման կխոսի հասարակությանը հուզող հարցերի մասին եւ կտա հարցի պատասխանը՝ ինչու մեկ տարի առաջ ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի:

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝  aravot.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ