«Մտնենք դրանց տները, տենանք ինչ ավտոներ են քշում». վարչապետը զայրացավ

Նիկոլ Փաշինյանը նախ խոսեց ջրօգտագործողների միության աշխատավարձերի մասին. «Իրենք իրենց աշխատավարձը ստանում են իրենց հավաքագրումների հիման վրա: Կա ջրօգտագործող, որն իր համար ստեղծել է միություն, ընտրել է միության նախագահ իր համար: Ի՞նչ է նշանակում բոյկոտում են: Ես երեկ մամուլում տեսա, որ մի շարք ջրօգտագործող միության դեմ քրգործ է հարուցվել՝ 1 մլրդ դրամ արհեստական պարտք կուտակելու համար: Ես չեմ հասկանում, ամեն մեկը իր արածի-չարածի համար, գողացածը պիտի գցի կառավարության վրա, ցույց անի, որ մենք աշխաավարձ չե՞նք ստանում:

Չեք աշխատել՝ չեք ստացել: Հլը մենք կգնանք էդ բոլոր ջրօգտագործող միություններում ստուգումներ կանենք, կտեսնենք ով ինչքան է գողացել եւ հետո չգաք՝ ասեք ջրօգտագործող միություններին լցնում եք բանտերը: Էս ի՞նչ սովորություն է՝ նստած իրենց տեղը գողանան, ուտեն, թալանեն, վերջում ասեն՝ աշխատավարձ չենք ստացել, կառավարություն, դե վճարի: Ինչի՞ պիտի վճարի կառավարությունը»:

Փաշինյանն ասաց, որ մտածում են հին ժամանակներն է՝ պիտի ասեն՝ կառավարություն, աշխատավարձ չենք ստացել, կառավարությունն էլ մտածի՝ ախր Ջրօգտագործողների միության շեֆն իրենց ընտրությունների կեղծողն է, ոնց կլինի, հեսա հաջորդ ընտրությունները կկրվենք, եկեք շուտ բերանները փակենք.

«Չես ստանում աշխատավարձ, ուրեմն լավ չես կառավարում, ուրեմն ամբողջ իրենց մենեջմենթին պետք է գործից հեռացնել եւ նրանց գործունեությունը հետաքննել, տեսնել՝ էդ ինչի՞ աշխատավարձ չեն ստանում:

Չեն ստանում, թող իրենց ղեկավարները դիմում գրեն՝ ազատվեն, հերիք է, ամենաշատ թալանված համակարգերից մեկն է Ջրօգտագործողների միությունը, հեսա հերթով մենք բոլորի հետեւից կգնանք: Աշխատավարձ չեն ստանում, կմտնենք դրանց պետերի տները, տենանք ո՞նց են ապրում, ի՞նչ ավտոներ են քշում»: 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ