«Հույս ունեմ՝ որևէ մեկն հոտառությունը չի կորցնի». վարչապետ Փաշինյան

Փաշինյանն այսօր Ազգային ժողովում դրական գնահատեց քննարկումների նոր դիսկուրսը ու նշեց, որ հին դիսկուրսին վերադարձ չկա։ Նա ասաց, որ հավանաբար որևէ վարչապետ չպետք է ասեր սա, բայց իրականությունն այն է, որ հիմա ասելու է։

«Ո՞րն է եղել որևէ իշխանության առաջին խնդիրը։ Առաջին խնդիրը եղել է իշխանությունը պահելը։ Եվ ամբողջ գործողությունների տրամաբանությունը ձևավորվել է այդպես»,- ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ հենց այս պատճառներով եղել են ընտրությունների կեղծումներ, քաղբանտարկյալներ, կոռուպցիա, քաղաքական հետապնդումներ և այլն։

«Ես հույս ունեմ, որ Հայաստանի հանրությունը և ժողովուրդը գիտեն, որ մեր օրակարգում, իմ օրակարգում ընդհանրապես իշխանությունը պահելը ոչ միայն առաջին կետը չէ, այլև ընդհանրապես իմ օրակարգում այդպիսի հարց գոյություն չունի»,- ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ