Հայաստանի իշխանության օրակարգում որևէ հարց չկա իշխանություն պահելու վերաբերյալ, և դա նշանակում է, որ նոր քաղաքական դիսկուրսի անհրաժեշտություն կա, որ քննարկումները լինեն հարցեր լուծելուն ուղղված։
Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքերով, սակայն, դա չի նշանակում, որ իշխանությունները կհրաժարվեն մինչև վերջ անմնացորդ իրենց ծառայությունը մատուցելուց, որևէ ապօրինության մինչև վերջ առարկելուն և այլն։ Փաշինյանն ասաց, որ քաղաքավարությունը ոչ ոք չպետք է ընդունի որպես թուլություն։
«Ես բանտով անցած մարդ եմ և հույս ունեմ՝ որևէ մեկը իր հոտառությունը չի կորցնի, հակառակ դեպքում ստիպված կլինենք արագ վերականգնել»,- ասաց Փաշինյանը։