«Բերեք փակենք մեր բոլոր սահմանները, էնքան կարտոֆիլ ուտենք, որ…». վարչապետ Փաշինյան

 

Սա մեր ամենամեծ պրոբլեմն է: 70 մլն շուկան մեզ համար բացում ենք, ասում ենք՝ վայ, մեր 3 մլն-անոց շուկան կարո՞ղ է գրավեն: Բա եթե չաշխատենք՝ կգրավեն»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի մտավախությանը, թե Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի հետևանքով Իրանից Հայաստան կարող է ներկրվել էժան գյուղմթերք, որը բացասաբար կազդի տեղական արտադրանքի իրացման վրա:

Վարչապետը պատասխանեց. «Երբ ասում ենք ազատ առեւտրի համաձայնագիր, այդ համաձայնագիրը ոչ միայն նրա մասին է, որ Իրանից պետք է ներմուծեն Հայաստան, այլ նրա մասին է, որ Հայաստանից կարող են արտահանել Իրան:

Հետաքրքիրը գիտե՞ք որն է, որ 3 մլն-անոց շուկան պայմանագիր է կնքում պայմանականորեն 80 մլն շուկայի հետ եւ մեր մոտ առաջին ռեակցիան հետեւյալն է՝ իսկ կարո՞ղ է մեր մոտ կարտոֆիլ բերեն, մեր կարտոֆիլի գինն էժանանա:

Տարեկան 100 հազար տոննա կարտոֆիլ արտահանելու պոտենցիալ ունենք, որը չենք կարողանում արտահանել ու մեր մտածողությունը մնում է այն, որ մենք պետք է կարտոֆիլը պարկերով տանենք Կոմիտասի պողոտայի վրա ու վաճառենք: 


Սա մեր ամենամեծ պրոբլեմն է: 70 մլն շուկան մեզ համար բացում ենք, ասում ենք՝ վայ, մեր 3 մլն-անոց շուկան կարո՞ղ է գրավեն: Բա եթե չաշխատենք՝ կգրավեն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ