Սպասվում են ձյան առատ տեղումներ․ ԱԻՆ-ը զգուշացնում է

Մարտի 29-30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, հանրապետության տարածքում մարտի 28-ի ցերեկը, 29-31-ն, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկային ժամերին կնվազի 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 28-ի ցերեկը, 29-31-ն, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին բարձրադիր գոտում` ձյան տեսքով։

Երևան քաղաքի մարտի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`            22.60C (1991 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`                -6.70C (2003 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`             9.60C

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ