«Թող ադրբեջանցին իմանա՝ որ հանկարծ ոտնձգություն լինի, մինչև Բաքու քայլելու ենք». Սասուն Միքայելյան

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը Փաշինյան-Ալիև հանդիպումից ակնկալիքներ չունի: Մարտի 28-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Միքայելյանը նշեց՝ դա հանդիպում է, որը պետք է կայանա:

«Ես պատերազմի վտանգ ամեն ժամ զգում եմ, 18 տարի առաջ էլ եմ ասել, միշտ պիտի պատրաստ լինենք պատերազմի, ես չեմ ասում, որ պատերազմ կլինի, բայց որ պետք է պատրաստ լինենք, դա փաստ է: Եթե թշնամին միլիարդների զենք-զինատեսակներ ունի, այդ զենքը մի օր պիտի կրակի, չէ՞, էլ ինչի՞ համար է հավաքում: Մենք պիտի պատրաստ լինենք»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից բարձրաձայնված «տարածքների վերադարձ»-ին արձագանքելով՝ Միքայելյանը նշեց.

«Մինսկի խումբը հազար տարի նման բան է խոսում, մենք պիտի ուժեղ լինենք, որ հաշվի նստեն մեզ հետ»:

Պատգամավորն արձագանքեց նաև փոխզիջումների մասին խոսակցություններին, ասաց՝ փոխզիջումից շատ վաղ է խոսել:

«Ի՞նչ փոխզիջում: Էդ ադրբեջանցիք եկել, բանակցե՞լ են, որ մտածենք: Ի՞նչ փոխզիջում, ինչը ինչի դիմաց, որևէ նման քննարկում եղե՞լ է: Ընդդիմադիր ուժերը կամ ուրիշներ դիվիդենդ շահելու համար են ասում»,- ասաց նա՝ նշելով, որ ադրբեջանցիները հիմա հայության համախմբվածությունից են վախենում:

տեսանյութը՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ