«Ուզում ենք սնայպերով նստենք, որտեղից բարձր աշխատավարձ գա, խփենք քցենք». վարչապետը կատակեց

Հարկային օրենսգրքի փոփոխությունների թեմայով 100 տնտեսագետ միտք արտահայտի, 150 տարբերակ առաջարկվի, ու համաձայնություն չի լինի։ Այստեղ է, որ անհրաժեշտ է քաղաքական որոշում։ Հարկային օրենսգրքի վերաբերյալ ԱԺ-ում պատգամավորներից Արմեն Խաչատրյանի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա նոր թշնամի է ի հայտ եկել իր հանրային կերպարով՝ բարձր աշխատավարձ ստացողները։ Մենք ուզում ենք սնայպերով բոլոր անկյուններում նստենք, ու որ անկյունից բարձր աշխատավարձ ստացող դուրս եկող լինի, խփենք, քցենք, ասենք՝ դո՜ւք, էտ բանը…
Ո՛չ, դա չի համապատասխանում մեր քաղաքական գծի տրամաբանությանը, որովհետև բարձր աշխատավարձ ստացողը մեր պատկերացրած քաղաքացին է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը բացատրեց, որ ամեն ինչ պետք է արվի բարձր աշխատավարձերը խրախուսելու համար․ նույն կերպ ՏՏ ոլորտի բարձր աշխատավարձ ստացողը պետք է իմանա, որ այստեղ ինքը քիչ է հարկվելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ