Արարատ Միրզոյանին հեռուստացույց ենք նվիրել

Այընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանն Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է ԱԺ շենքի մոտ դրված հեռուստացույցը, որն «Այլընտրանք»  հասարակական կազմակերպության անունից նվեր են տարել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

«Ես և իմ ընկեր Գարեգին Պետրոսյանը  Այլընտրանք հարասարակական կազմակերպության անունից մեր նվերն ենք տվել Արարատ Միրզոյանին: Նմանատիպ փոքր հոգսերը մենք միշտ կվերցնենք մեզ վրա, որպեսզի նրանք ժամանակ ունենան զբաղվելու պետության ծանր հոգսերով»,-գրել է Մանթաշյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իրենց տանն ամեն ինչ ապառիկով են գնել, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արձագանքել էր՝ նշելով, որ ցանկացել է ապառիկով հեռուստացույց գնել, սակայն չի կարողացել, քանի որ Հարկադիրը կալանք է դրել իր հաշվի վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ