Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է այսքան երեխա ունենալ …

Մի քանի օր առաջ հանդիպեցի մի հրապարակման, որտեղ մի կին հարցնում էր, թե արդյոք երկրորդ երեխա արժե ունենալ, թե ոչ: Բոլորը գրում էին, որ անպայման անհրաժեշտ է ունենալ: Ես գրեցի, եթե ընտանիքի բյուջեն թույլ է տալիս ունենալ երկրորդը, ապա արժե, եթե ոչ, ավելի լավ է հրաժարվել երկրորդ երեխան ունենալուց:

Իհարկե, զայրացած «մորքուրները» հարձակվեցին ինձ վրա, զայրացած մեկնաբանություններով: Նրանք ասում էին, որ չնայած նրանք համեստ են ապրում, սակայն 3-4 երեխա են ունեցել:

Չեմ կարողանում տեղավորել գլխումս: Ինչպես կարող ես այդքան անհոգ մնալ ուրիշ մարդու կյանքի հանդեպ: Իսկ ինչպես կերակրել, ինչպես մեծացնել, տալ կրթություն եւ օգնել հետագա կյանքի ընթացքում: Ուղղակի ես հիշում եմ ինձ մանուկ ժամանակ:

Ես ծնվել ու մեծացել եմ բավականին համեստ ընտանիքոււմ: Հիշում եմ հին հագուստներ էի կրում, ինչի համար էլ երբեմն հարևանի երեխաներն ինձ ծաղրում էին: Եվ կարևոր չէ ծնողներդ լավն են, թե ոչ: Հասակակիցներդ ծաղրում են քեզ, և բացատրել երեխային որ կյանքը երբեմն այնքան էլ հարթ չի ընթանում, համաձայնեք որ բավականին բարդ է:

Այս բարի «մորքուրները» չեն հասկանում, որ բացի սիրուց ու դաստիրակությունից երեխան նաև նյութական պահանջներ ունի, որոնք պետք է բավարարել ու ապահովել նրա ապահով ու երջանիկ մանկությունը: Եվ հենց նման ծնողների պատճառով էլ երբեմն տուժում են երեխաները: Ավելի լավ չէ՞ ունենալ 1 կամ 2 երեխա և ապահովել նրանց նյութական բոլոր պահանջները, քան ունենալ 4-5 երեխա և մեծացնել  շատ բաներից զրկելով ու միաժամանակ սրանից-նրանից օգնություն խնդրելով:

Ամոթ է, բայց երբեմն մարդիկ մտածում են միայն իրեց մասին՝ չանհանգստանալով սեփական երեխայի ապագայով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ