Մարտի 27-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 22:20-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Nissan և ВАЗ 2106 մակնիշների ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: