Տեսեք, թե ինչով ավարտվեց օձի հետ խաղացող տղաների խաղը

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու Մակասար քաղաքում օձը լեզվից կծել է տղային: Sեսանյութը, որը նկարահանել է ականատեսներից մեկը, հրապարակվել է լրատվամիջոցներում:

Միջադեպը տեղի է ունեցել, երբ մի քանի դեռահասներ խաղում էին ոչ մեծ չափի սողունի հետ: Երեխաներից մեկը փչել է օձի վրա, ապա սողունին մոտեցրել ընկերոջ բերանին, որն իր կողքին էր կանգնած: Այդ պահին էլ օձը խայթել է տղային, որը բաց բերանով կանգնած էր: Օձի խայթոցը տղաների մոտ ծիծաղ է առաջացրել:

Նշվում է, որ Սուլավեսիում բնակվող օձերի մեծամասնությունը թունավոր չէ: Մասնավորապես, կղզում տարածված են լորտուների տասնյակ տեսակներ, վիշապօձի մի քանի տեսակ:

Բացի այդ, այդ տարածքում հանդիպում են նաև թագավորական կոբրան և իժի երկու տեսակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ