Հայկ Մարությանը տևական ժամանակ խոչընդոտել է ՊՎԾ֊ի աշխատանքներին, շուրջ 15.8 մլրդ դրամի առերևույթ խախտումներ են հայտնաբերվել Երևանի քաղաքապետարանում

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է 2018-2022 թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող՝ տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով ուսումնասիրություն:

Արդյունքում շուրջ 15.8 մլրդ դրամի առերևույթ խախտումներ են հայտնաբերվել Երևանի քաղաքապետարանում:

Ըստ մեր տեղեկությունների ՊՎԾ-ն վաղուց է ցանկացել ստուգումներ անել Երևանի քաղաքապետարանում, սակայն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ամեն կերպ խոչընդոտել է ՊՎԾ աշխատանքներին: Այս մասին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից բազմիցս տեղեկացրել են նաև վարչապետ Փաշինյանին:

Ի դեպ, ՊՎԾ ստուգայցերին խոչընդոտելն էլ դարձել է այն հիմնական պատճառներից մեկը, ինչի համար իշխող Իմ Քայլը դաշինքը անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին և հեռացրեց քաղաքապետի պաշտոնից:

Եվ հիմա, երբ Հայկ Մարությանն այլևս քաղաքապետ չէ, ՊՎԾ֊ին հաջողվել է պարզել, որ Երևանի քաղաքապետարանում 2018 թվականից ի վեր եղել են շուրջ 15,8 մլրդ դրամի չարաշահումներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ