«Ինչ իրավունք ունի մարզպետ լինել մի մարդ, ով կոկորդիլոսը թռչունից չի տարբերում». Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանն արձագանքեց, թե նոր Հայաստանում ինչ գործ ունի պատգամավորը, ով թիվ մեկ քաղաքական ամբիոնից իր տեքստը չի կարողանում կարդալ:

«Կամ ի՞նչ գործ ունի մի մարդ մարզպետի պաշտոնում, ով կոկորդիլոսը թռչունից չի տարբերում, ի՞նչ իրավունք ունի մի մարդ լինել Պետական վերահսկողության ծառայության ղեկավար, որ երբ հարց են տալիս՝ չե՞ք վախենու,մ որ ձեզ կձերբակալեն, ասում է՝ ես ձերբակալվողի նմա՞ն եմ:

Եթե գնում եք այս ուղղությամբ, ուշադրություն դարձրեք հավասարության մթնոլորտը ՀՀ-ում անխախտ պահելու ուղղությամբ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Լիարժեք կիսում եմ Ձեր մտահոգությունները, և եթե դուք համոզված եք, որ Ձեր խմբակցությունում բոլոր պատգամավորները կարող են Ձեր ուզած չափանիշներին համապատասխան կարդալ տեքստերը, ես հանձնվում եմ Ձեր առաջ»:

Մանրամասները կարող եք դիտել Armlur-ի տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ