Գողացել են ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հեծանիվը

Ոստիկանության ձեռնարկված օպերատիվ–հետախուզական գործողությունների արդյունում ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ՝ 14-ամյա Արման Գ.-ին և 14-ամյա Էդմոնդ Հ.-ին․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ երեխաները մարտի 21-ին Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/5 շենքի ավտոկայանատեղիից հեծանիվ են գողացել:

Ոստիկանները պարզել են, որ գողացած հեծանվի տերը նույն շենքի բնակիչ 47-ամյա Գևորգ Պետրոսյանն է՝ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան»խմբակցությունից։

Արման Գ.-ն և Էդմոնդ Հ.-ն բաց են թողնվել: Փաստի առթիվ Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ