Զավեշտալի պատահար ԱԺ-ում․ «Ֆուլ հաուսի» մասին հարցին պատասխանեց բնապահպանության նախարարը

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հայտնեց, որ Թալին կատարած այցի ժամանակ թալինցիները բարձրացրել են  Ֆուլ Հաուս հաղորման հարցը, Հաղորդման սերիաներից մեկի ժամանակ ինչ-որ տան լուսանկար էն ցույց տվել և ասել, որ այն տուն չէ, գոմ է և գտնվում է Թալին քաղաքի կենտրոնում:

Պատգամավոր Մաթևոս Ասատրյանը նշեց, որ թալինցիները նեղված են ու վորդովված:Նրանք խնդրել են հարցը բարձրացնել և հրապարակային ներողություն են պահանջում:

Հարցին  պատասխանեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ով խոսեց ընդհանրապես այլ թեմայի մասին՝ հայտարարելով, որ այս պահին Բնապահպանության նախարարությունը Թալինում «Կանաչ Թալին« ծրագիր է իրականացնում:

Նախարարը նշեց, որ Թալինում առաջիկայում մի շարք ծրագրեր են իրականացվելու: Մասնավորաես այն լինելու է ՀՀ առաջին քաղաքը, որտեղ կներդրվի աղբի տեսակավորման ծրագիրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ