Միայն շատ քչերին է հայտնի, թե ինչու Ելցինը ձեռքին երկու մատ չուներ

Մանկությունը Ելցինն անցկացրել է Պերմի մարզի Բերյոզնիկի քաղաքում, այնտեղ էլ ավարտել է դպրոցը։Նա եղել է գերազանցիկ և դասարանի ավագ, սակայն ուներ վարքային շեղումներ, կռվարար էր։

Յոթերորդ դասարանն ավարտելուց հետո Ելցինը հանդես եկավ դասղեկի դեմ, որը ծեծում էր երեխաներին ու ստիպում աշխատել իր տանը։

Դրա համար հեռացվեց դպրոցից «գայլի տոմսով», բայց դիմելով կուսակցության քաղխորհուրդ՝ կարողացավ հասնել նրան, որ հնարավորություն ստացավ շարունակել ուսումը մեկ այլ դպրոցում։

Երևի թե շատերդ եք նկատել, որ  Ելցինի ձախ ձեռքին պակասում էին մի քանի մատներ։

Ելցինի վարկածով նա կորցրել է մատները նռնակի պայթյունից։ 11-ամյա Բորիսին հետաքրքիր է եղել թե նռնակի մեջ ինչ կա և շատ ուժգին մուրճով հարվածել է նռնակին։Մի քանի վայրկյան անց նռնակը պայթել է, որի հետևանքով էլ նա կորցրել էր իր երկու մատները։

Նա շատ կոմլեքսավորված է եղել և լուսանկարվելուց միշտ թաքցրել է իր ձեռքը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ