ԼԱՎ ԼՈՒՐ. Գյումրիում կարի ֆաբրիկայում կբացվի ևս 150 աշխատատեղ

Ինչպես հայտնում է shantnews.am

Գյումրիում մեծ  ծավալի տեքստիլ արտադրություն հիմնելու հեռանկարով 2016 թվականից նախկին Երկաթգծի հիվանդանոցի շենքում սկսվեցին աշխատանքները: Ներդրումային մեծ ծրագրի իրականացնողը «Սաստեքս» ընկերությունն է, որը խոստացել էր առաջին աշխատատեղերը բացել դեռ 2017-ին:

Սակայն պարտավորությունների ժամկետները խախտվեցին, ինչը ներդրողը պատճառաբանեց շինարարության մեծ ծավալով և սարքավորումների ներկրման խնդիրներով, տարածքի տնակների առկայությամբ:

126 տարի առաջ Նիկոլայ ցարի հրամանով կառուցված շենքը քաղաքի մարդկանց հայտնի է մնում Երկաթգծի հիվանդանոց անվանումով, որը հետո վերափոխվեց մարզային հիվանդանոցի:
Հիմա տարածքն ու մասնաշենքերն այլ պրոֆիլի են ծառայում, ծավալվելու  է տեքստիլ արտադրություն: 3 տարի առաջ կառավարությունը որոշեց շենքը հատկացնել «Սաստեքս» ընկերությանը:
Առայժմ մեկ մասնաշենքում է արտարդրությունը կազմակերպվում, մյուսում նախատեսում են հաջորդ ամսվանից, մեքենասարքավորումները դեռ տեղ չեն հասել, մասնաշենքի երեք հարկերն էլ վերածվելու են կարի արտադրամասերի, որտեղ ևս 150 կարող բանվորուհու աշխատատուժի պահանջ կա:
Մանրամասները՝   shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ