«Դեմները բացեք էդ մարդկանց … ». Նիկոլ Փաշինյանը` թիկնապահներին

Պատասխանելով մարտունեցիներից մեկի հարցին, Փաշինյանն ասաց. «Առաջիկայում օրենսդրական փոփոխություն ենք իրականացնելու: Օրինակ՝ միկրոբիզնեսին, այն բիզնեսին, որն ունի տարեկան 20-24 մլն շրջանառություն, որոշ գոտիականությամբ, ազատելու ենք հարկերից: Բայց այս պայմաններում, օրինակ ՀԴՄ չխփելը դառնալու է շատ ծանր հանցագործություն:

 

Ոչ թե քրեական հանցանք, այլ պետք է դառնա անհանդուրժելի արարք, որովհետեւ եթե որեւէ մեկը ՀԴՄ չի խփում` նա այդքանով պակաս գումար է վճարում պետական բյուջե, որը պետք է օգտագործվի այն ասֆալտի փոսը ծածկելու համար, թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ