«Մենք խաբում ենք մեզ, երբ մտածում ենք` 80.000-ով մարդն օրական 500 նամակ պետք է կարդա». վարչապետ Փաշինյան

«Բա մենք էլ ենք էդ ասում, որ պետական կառավարման համակարգը մնացել է 90 տոկոսով նույնը նաև մտածողության ու գործելակերպի առումով, բա էդ ենք ասում:

Դրա համար ենք ասում, որ պետական կառավարման համակարգը պետք է օպտիմալացնել, դրա համար ենք ասում, որ 80 հազար դրամ ստացող չինովնիկը, որը 64 թվականից էնտեղ նստած է, նրա աշխատանքային պարտականությունների մեջ գրած է, որ օրական 500 նամակի պետք է պատասխանի, մենք մեզ խաբում ենք, երբ մտածում ենք, որ էնտեղ մարդ ենք դրել, որն իր աշխատանքը պետք է կատարի:

Մենք ասում ենք նա, ով պետք է 500 նամակի պատասխանի օրը, պետք է գոնե 500 հազար դրամ աշխատավարձ ստանա, ունենա պատշաճ մասնագիտական պատրաստվածություն. նախ` կարդացածը հասկանա, ապա հասկանա, թե ինչ պետք է պատասխանի:

Էդ պրոբլեմներն ամեն օր ես եմ առաջ քաշում կառավարության առաջ, ես եմ բերում քաղաքական օրակարգ և շնորհակալ եմ ձեզ, որ այդ մասին անընդհատ հիշեցնում եք»,- ասել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ