«Քուչում պպզողներ, գողական ճշտից խոսողներ չպիտի լինեն». վարչապետը զայրացավ

Հայաստանում չպետք է հետապնդվեն բարձր աշխատավարձ ստացող մարդիկ։  Խոսքը այն մասին է, որ բոլորը վճարելու են 20 տոկոս եկամտային հարկ, ու բարձր աշխատավարձ ունեցողների համար դա նշանակում է, որ նրանց հարկերը զգալիորեն նվազելու են։

Այս հարցին անդրադառնալիս ԱԺ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը համաձայն չէ այն մտայնության հետ, թե եկամտային հարկի նվազեցումը սոցիալական խնդիր է ստեղծում՝ և՛ ցածր ստացողը, և՛ բարձր ստացողը նույն տոկոսով են վճարում։ Նրա կարծիքով՝ այնպիսի տպավորություն է, որ երկրի թշնամի են դառնում բարձր աշխատավարձ ստացողները։

«Ո՞վ է այդ բարձր աշխատավարձ ստացող մարդը։ Դա այն մարդն է, որ գնացել է, համալսարանում առավոտից իրիկուն չարչարվել, գիշերները չի քնել, գնացել է սոված ուսանողի կարգավիճակում արտերկրում կամ Հայաստանում ժամանակ է անցկացրել, դարձել է բարձր մակարդակի պրոֆեսիոնալ և ստանում է 1-2 միլիոն դրամ աշխատավարձ։

Մենք ոչ թե էդ մարդու հետևից պիտի ընկնենք, ասենք՝ ա՜յ, էդ ո՞նց ես բարձր աշխատավարձ ստանում։ Մենք պետք է իրեն ցույց տանք որպես… Էն, որ ասում են՝ մեր ժամանակների հերոսը, մեր ժամանակների հերոսը ինքն է։ Մարդը գնացել, չի պպզել քուչեքում, գնացել, կրթություն է ստացել»,- ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ