Առյուծները սկսեցին բզկտել գոմեշին հենց զբոսաշրջիկների աչքերի առաջ

Շատ հաճախ ականատես ենք լինում կենդանիների հարձակումը այլ կենդանու կամ մարդու վրա։Հարավաֆրիկյան Կրյուգերի ազգային պարկում զբոսաշրջիկները գոմեշի վրա առյուծների հարձակման ականատեսն են դարձել առյուծը նկատել է երեք գոմեշների, որոնք արածում էին գետի ափին և ընկել է նրանցից մեկի ետևից։

Գիշատիչները հասել են կենդանուն, երբ նա դուրս է եկել ճանապարհային հատված։ Կենդանու շուրջ հավաքվել է ողջ պրայդը՝ այդ թվում և կորյունները։Ամեն դեպքում կյանքը պայքար է և մեզանից յուրաքանչյուրը իր պայքարի ձևն ունի։

«Գոմեշը կռվել է մինչև վերջին պահը։ Երբեք չեմ տեսել կենդանի մնալու այդպիսի մեծ ձգտում։ Դա շատ ծանր տեսարան էր»,- նշեց  տեսանյութի հեղինակը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ